Հանրապետության ամենամեծ շինհրապարակի բացումը

Հանրապետության ամենամեծ շինհրապարակի բացումը
Նախօրեին Գյուրիում տեղի ունեցավ պատմական իրադարձություն: Վերջապես երկրաշարժից 22 տարի անց մոտ 4 հազար 245 անօթեւաններից 1056-ը ստացան բնակարանների բանալիները, ինչի կապակցությամբ այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահը:



Գյումրիի "Մուշ 2" եւ "Անի" թաղամասերում դեռեւս 2009 թվականից էր մեկնարկել բազմաբնակարանների կառուցումը, որն իրականացնում էր "Գլենդել հիլզ" ՓԲԸ-ն: Իրականացվող շինարարության վրա ծախսվել է 39,3 մլրդ. դրամ: Անցած տարեվերջին, երբ նախագահն այցելել էր շինհրապարակ, շենքերի որակի վերաբերյալ հայտնել էր դժգոհություն ու թերությունները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ տվել: Շինարարությունն իրականացնող կազմակերպության տնօրեն Վահե Ալմոյանը լրագրողներին փոխանցեց, որ  որակի հետ կապված թերությունները "եթե եղել են, ապա ամեն ինչ շտկված է":



Նախագահն անձամբ շրջեց մի քանի բնակարաններում, բայց  քանի որ ծրագրով նախատեսված չէր պատասխանել  լրագրողների հարցերին, հետեւաբար չկարողացանք պարզել նախագահի կարծիքը արդեն ավարտված աշխատանքների որակի վերաբերյալ: Նախագահը եղավ նաեւ "Մուշ 2"-ի այն հատվածում, որտեղ մայիս ամսից տրվել էր 32 շենքերի  շինարարության մեկնարկը, իսկ նախապես հայտարարված "Անի" թաղամաս չայցելեց:



Անժելա

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ