Տուն դարձիր

Տուն դարձիր
"Ժառանգություն" կուսակցությունից հեռացված ու քաղաքական դաշտում տվայտող Վարդան Խաչատրյանը իր ետ վերադառնալու հարցը պատրաստ է քննարկել իր հետ կուսակցությունը լքած անձանց հետ, եթե "Ժառանգությունից" ստանա համապատասխան առաջարկ: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, հաշվի կառնի՞ այն անուղղակի առաջարկը, որ կուսակցության համագումարում հնչեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը,  ասելով, թե հեռացածները մեկ դիմումով կարող են վերադառնալ, Վարդան Խաչատրյանը տվեց բազմանշանակալի  պատասխան. "Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին հայտարարել է, որ հարգում է իմ ընդունած որոշումը, եւ ես շատ շնորհակալ եմ, որ ինքն ըմբռնումով է մոտեցել: Իսկ վերադառնալու մասին խոսք չկա":