ԱՄՆ մեկնելը թանկացել է

ԱՄՆ մեկնելը թանկացել է
Այսուհետ ԱՄՆ մեկնողները մուտքի ներգաղթային արտոնագրերի, անձնագրերի եւ նոտարական ծառայությունների դիմաց նախկինից ավելի բարձր կվճարեն: 2010թ. հուլիսի 13-ից  ԱՄՆ պետքարտուղարությունը  բարձրացնում է ներգաղթային արտոնագրերի, անձնագրերի եւ նոտարական ծառայությունների համար նախատեսված միջնորդավճարների արժեքները: Փոփոխություններն արվում են նրա համար, որ նշված ծառայությունների համար վճարեն ոչ թե ԱՄՆ հարկատուները, այլ այն անձինք կամ  կազմակերպությունները, որոնց համար  մատուցվում են տվյալ ծառայությունները: Անմիջական ազգականի եւ ընտանիքի անդամների համար նախատեսված գործերի  նոր միջնորդավճարը կկազմի 330 ԱՄՆ դոլար, աշխատանքային միջնորդագրով  գործերի համար՝ 720, այլ գործերի համար՝ 305 ԱՄՆ դոլար: Ներգաղթային արտոնագրերի անվտանգության հավելավճարը, որը ենթակա է գանձման բոլոր ներգաղթային արտոնագրեր ստացող քաղաքացիներից, որոնց համար վճարը պարտադիր է, կբարձրանա 45 ԱՄՆ դոլարից 74 ԱՄՆ դոլար: Բազմազանության արտոնագրի միջնորդավճարը, որը գանձվում է ի լրումն միջնորդագրի եւ արտոնագրերի անվտանգության հավելավճարի, կփոխվի 375 ԱՄՆ դոլարից 440 ԱՄՆ դոլար: Աջակցության երաշխավորագրի ստուգման դեպքում, որը կատարվում է Վիզաների ազգային կենտրոնում, միջնորդավճարը 70-ից կդառնա 88  դոլար: Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը սահմանելու դիմումների դեպքում վճարը 400 դոլարից իջնում է 380  դոլար:  Չափահաս անձանց անձնագրերի դիմումների ձեւակերպման արժեքը 55  դոլարից կբարձրանա 70 դոլար, անձնագրի գրքույկի անվտանգության հավելավճարը` 20  դոլարից 40 դոլար, անձնագրի քարտերի դիմումների արժեքը կբարձրանա 20 դոլարից 30 դոլար` չափահաս անձանց համար, 10 դոլարից 15 դոլար` անչափահասների համար, օտարերկրյա պետության տարածքում ծնված անձի հյուպատոսական զեկույցի գումարը 65 դոլարից կդառնա 100 դոլար: