Նախագահի հաջորդ թեկնածո՞ւն

Նախագահի հաջորդ թեկնածո՞ւն
Թեեւ ՀՀ նախագահի հաջորդ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն տարբեր շրջանակներում քննարկում են նախագահի հաջորդ թեկնածուի տարբերակները: Եւ չի բացառվում, որ ոմն մեկի առաջադրվելու-ընտրվելու հավանականությունը մեծացնելու համար հատուկ շրջանառվեն տարբեր, ամենաանհավանական թեկնածուների անուններ: Այսպես ասած՝ ժողովրդին չարյաց փոքրագույնի գաղափարի հետ հաշտեցնելու նպատակով: Ըստ ամենայնի, հենց այդ "անհավանականի" ոլորտից են շրջանառվող այն անունները, որոնք այժմ կներկայացնենք ձեզ: Մեկը Քեթրինի Միհրանն է՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը հայտնի է որպես հայաստանյան բանանի մոնոպոլ ներկրող: Մյուսը՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, որի անունը քննարկում են դաշնակցական որոշ շրջանակներում: