Երջանկության մեխանիկա

Երջանկության մեխանիկա
Ինչքան քիչ բան է հարկավոր մեր ժողովրդին երջանիկ լինելու, այս կամ այն օտարազգի հյուրին իր հարյուր տարվա բարեկամն անվանելու եւ մինչ հավերժություն հարգել-պատվելու համար: Ընդամենը, որ այդ հյուրը Հայաստան ժամանելուն պես այցելի Ծիծեռնակաբերդ, տխուր տեսքով ծաղկեպսակ դնի 1915-ի զոհերի հիշատակին եւ մի քանի տող խզմզի Ցեղասպանության թանգարանի տպավորությունների գրքում: