Պատրա՞ստ են շարունակել բանակցությունները
Երեկ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ հուլիսի 17-ին Ալմաթիում կայանալու է հնգակողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարների մասնակցությամբ` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե այն հնարավոր է, բայց վերջնականապես հաստատված չէ: Նա ավելացրել է, որ եթե այդպիսի հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում: "Դա է Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման հիմնական խնդիրը: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է",- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նկատի ունի Շավարշ Քոչարյանի "շշող" հարցազրույցները:
Կարծիքներ