Արժեքավոր ժամացույց

Արժեքավոր ժամացույց
Սերժ Սարգսյանը թեեւ ներկա չի գտնվել, սակայն արժեքավոր ժամացույց է նվեր ուղարկել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ծննդյան 54-ամյակի առթիվ: Իսկ Էջմիածնի ռեստորաններից մեկում կազմակերպված ծննդյան ճոխ արարողությանը Սերժ Սարգսյանը չի մասնակցել, քանի որ այդ օրը Հայաստանում էր Լեհաստանի ԱԳ նախարարը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես չի մասնակցել գեներալ Մանվելի մեծարման երեկոյին: Փոխարենը՝ 2008-ի մարտյան դեպքերից հետո ի վերջո կողմնորոշված ու սեփական շահը իշխանական դաշտում գտած գեներալի ծննդյան արարողությանը մասնակցել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Ի դեպ, որոշ տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է օրենսդրություն փոփոխել՝ նախկին ազատամարտիկների կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում 2008 թ. փետրվարին նստացույց անողների մեջ շատ էին երկրապահները: