Ալիկն ու Լոնդիկը

Ալիկն ու Լոնդիկը
Արարատի մարզում, մեզ հասած տեղեկություններով, ընտրական պրոցեսների նոր պատասխանատու է որոշվել իշխանության կողմից. Հովիկ Աբրահամյանի փոխարեն եկող ընտրություններում մարզի պատասխանատուն կլինի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Իշխանությունն այս քայլը թերեւս արել է Ալիկ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջեւ վերջնական խզում առաջացնելու ու Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն ընտրական պրոցեսներում չեզոքացնելու համար: Մարզպետ նշանակված նախկին ոստիկան, ոստիկանապետի նախկին տեղակալ Էդիկ Բարսեղյանը մինչ այդ փորձելու է վարչական լծակներն օգտագործել եւ բացառել այլ ազդեցությունները մարզում: Ի դեպ, մարզպետի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով ընտրական պրոցեսներում նրա փորձը. 2000-2004 թթ. Սյունիքի մարզպետ աշխատած տարիներին Լոնդիկը բավական ձայներ է ապահովել իշխանության համար: