Երկվորյակ աշտարակների տակ նավ են գտել

Երկվորյակ աշտարակների տակ նավ են գտել
2001թ. սեպտեմբերի 11-ին փուլ եկած Համաշխարհային առևտրի կենտրոնի տարածքի մաքրման ընթացքում հնեաբանները հայտնաբերել են հին նավի գրեթե 10 մետրանոց կմախք, հայտնում է  Associated Press գործակալությունը:



Նավը հայտնաբերվել է գետնի տակ` 6-9 մետր խորությամբ: Փորձագետները չեն հայտնել, թե նավի կոնկրետ որ մասն է հայտնաբերվել: Դատելով գտածոյի արտաքին տեսքից, հնեաբանները գործ ունեն նավախելի հետ: Դրանից ոչ շատ հեռու գտնվել է նաև 45 կիլոգրամանոց խարիսխ, սակայն դեռ պարզ չէ` գտածոներն իրար հետ կապ ունեն, թե ոչ:



Սկզբնական գնահատականների համաձայն, նավը պատկանում է 18-րդ դարի սկզբներին կամ կեսերին: Այն, մի շարք այլ խոշոր բեկորների հետ միասին, ամենայն հավանականությամբ թաղվել է հողի մեջ նույն հարյուրամյակում` Մանհեթեն կղզու մակերեսը մեծացնելու և այն Գուձոնի գետաբերանին մոտեցնելու համար: Ըստ ամենայնի, նավը գետնի տակ է եղել ավելի քան 200 տարի: