Արմավիա. Վերադարձեք` ոնց ուզում եք

Արմավիա. Վերադարձեք` ոնց ուզում եք
Հայաստանի ազգային ավիափոխադրող "Արմավիա" ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Վարշավա: Այս ուղղությամբ թռիչքներն ավիաընկերությունը սկսել էր իրականացնել հունիսի 23-ից, շաբաթական երկու անգամ, իսկ չվերթի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել ընդամենը երկու շաբաթ առաջ` հուլիսի 3-ին: Այն ժամանակ ուղևորների փոքրաթիվ խմբում էին նաև Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 5 աշխատակիցներ, որոնք մեկնել էին Լեհաստան` մասնակցելու ամառային դպրոցի: REGNUM-ի փոխանցմամբ, հուլիսի 16-ին "Արմավիայի" աշխատակիցները նախազգուշացրել են նրանց, որ այլ ուղիներ փնտրեն հայրենիք վերադառնալու համար: Դեռևս պարզել չի հաջողվել` այս երևույթը ժամանակավոր է, թե հայկական ավիաընկերությունն ընդհանրապես հրաժարվել է այդ ուղղությամբ թռիչքներ իրականացնելուց: