Սևանում կարապներ լող կտան, միմիայն կարապներ

Սևանում կարապներ լող կտան, միմիայն կարապներ
"Եթե շարունակենք նույն տեմպերով ոչնչացնել Սեւանա լիճը, այն կզրկվի իր կենդանական աշխարհից, եւ այլեւս ոչնչով չի տարբերվի Կարապի լճից, հատկապես որ նրանք ունեն նույն ուրվագծերը: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ սա է Սեւանի ապագան",-երեկ "Ֆլեշմոբ" կոչվող իրենց թվով երրորդ ակցիան էին անում երիտասարդները, որոնք Կարապի լճում ձուկ որսալու սցենար էին բեմադրել:  Գուցե այս ակցիաներն արդյունք տան, եւ մեր պաշտոնյաները սկսեն լսել երիտասարդներին ու պահպանեն բնությունը: