Միևնույն էլիտար բնակարանները վաճառել են մի քանի տերերի

Միևնույն էլիտար բնակարանները վաճառել են մի քանի տերերի
Մեր տեղեկություններով՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող "Մալիբու" սրճարանի հարեւանությամբ էլիտար շենքերում սկանդալ է հասունանում, դատական գործընթացներ են  նախապատրաստվում: Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մեր աղբյուրների՝ բնակարանների սեփականատերերից մի քանիսը բնակեցվելուն զուգահեռ հայտնաբերել են, որ բնակարաններն այլ տերեր կամ, ավելի ճիշտ՝ հավակնորդներ ունեն: Այլ խոսքով՝ մի բնակարանը վաճառվել է մի քանի հոգու: Իսկ սա հնարավոր է դարձել, քանի որ էլիտար կառուցապատողների հետ ոչ թե առքուվաճառքի պայմանագիր է կնքվել, այլ պայմանագիր, որով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողները կանխավճար են մուծել: Եւ հիմա, փաստորեն, կառուցապատողները վերցրել են փողը, կառուցել շենքն ու մի կողմ քաշվել, իսկ բնակիչները պետք է իրար հետ դատվեն, որ պարզեն ով է բնակարանի իրական տերը: