Արթիկը գերակատարել է
Երեկ տեղի ունեցավ Շիրակի նորանշանակ մարզպետի հրավիրած մարզխորհրդի առաջին նիստը: Օրակարգի ամենակարեւոր հարցը վերաբերում էր հարկերի հավաքագրմանը: "Շիրակի մարզի 2010 թվականին համայնքների սեփական բյուջեների կատարողականությունը առաջին կիսամյակում կազմում է 1 մլրդ. 957 մլն. 517 հազար դրամ, մինչդեռ ծրագրային ցուցանիշը պիտի լիներ 1 մլրդ. 18 մլն. 170 հազար դրամ: Այսինքն, ընդամենը 6 ամսում հավաքագրվել է 668 մլն. 664 հազար դրամ կամ թերակատարվել է 329 մլն. 352 հազար դրամի չափով",- ներկայացրեց ֆինանսական եւ սոցիալական զարգացման վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը: Հանրապետության երկրորդ քաղաքը սեփական եկամուտների ընդամենը 65,1 տոկոսն է հավաքագրել, Արթիկը՝ 103,4, Մարալիկը՝ 58,5 տոկոսը: Ամենաբարձր ցուցանիշ ապահովել են Արթիկի տարածաշրջանի համայնքները` 94,2, իսկ մնացածը Աշոցքն է` 38,5 տոկոսով: Շիրակի մարզի 119 համայնքից ընդամենը 26-ն են 100 տոկոսից բարձր ցուցանիշ ապահովել:
Պարզվում է՝ մեր համայնքները ոչ միայն հարկերն են նախատեսվածից պակաս հավաքում եւ ունեն աշխատավարձերի պարտքեր, այլեւ իրենց աշխատավարձերն են առանց պատճառաբանության բարձրացնում: Այդ առումով աչքի ընկնող գյուղը Սիզավեն էր: Մարզպետն այս անգամ էլ հավանաբար հիշելով իր նախկին պաշտոնը` հորդորեց համայնքապետերին իրենց "խելոք պահել" եւ հավելեց, որ ինքը եկել է ոչ թե գյուղ քանդելու, այլ կառուցելու համար:

Կարծիքներ