Վանո Սիրադեղյանն առաջադրվել է

Վանո Սիրադեղյանն առաջադրվել է
Այս պահին ընթացող ՀՀՇ 16-րդ համագումարում արդեն առաջադրվել են կուսակցության վարչության ապագա կազմի թեկնածուները: 31 հոգանոց վարչությանն անդամակցելու համար արդեն ներկայացվել է 40 թեկնածու, այդ թվում` Արարատ Զուրաբյանը և Վանո Սիրադեղյանը: Վարչության նախկին կազմում ընդգրկված, կուսակցության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի, ինչպես նաև Դավիթ Շահնազարյանի թեկնածությունները չեն առաջադրվել: Վարչության կազմի ընտրությունները տեղի կունենան երեկոյան:



Ի դեպ, ՀՀՇ համագումարում ողջույնի խոսքով հանդես են եկել բացառապես ՀԱԿ անդամ կուսակցությունները: Իշխանական որևէ կուսակցություն, նաև “Ժառանգություն” կուսակցությունը որևէ կերպ ներկայացված չեն եղել: