Ամենամեծ եկամուտով երաժիշտներն` ըստ Ֆորբսի

Ամենամեծ եկամուտով երաժիշտներն` ըստ Ֆորբսի




Ըստ Forbes-ի, իռլանդական U2 խումբը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվողը երաժշտական ասպարեզում: Միայն վերջին շրջագայությունը խմբի անդամներին բերել է  130 մլն դոլար մաքուր եկամուտ:



Երկրորդ տեղում է գտնվում ավստրալիական AC/DC խումբը, որը վերջին համաշխարհային շրջագայությունից հետո վաստակել է 114 մլն կամ օրական 2,3 մլն դոլար:



Ցուցակում երրորդ հորիզոնականն է զբաղեցնում երգչուհի Բեյոնսեն, ով վաստակելով 87 մլն դոլար և կրկին արժանացել է ամենաբարձր վարձատրվող երգչուհու տիտղոսին: Նա նույնիսկ առաջ է անցել իր հայտնի ամուսնուց` ռեփեր Ջեյ-Զիից, որը զբաղցրել է ընդամենը 6-րդ տեղը:



Ամենահարուստ երաժիշտների հինգյակ են մտել նաև ամերիկացի ռոք, ֆոլկ կատարող ու կոմպոզիտոր Բրյուս Սփրինգսթինը և նրա The E Street Band խումբը, ինչպես նաև Բրիթնի Սփիրսը:



Լեդի Գագան իր 106 օր տևած համաշխարհային շրջագայության ժամանակ վաստակել է 62 մլն դոլար և հայտնվել է 7-րդ հորիզոնականում` հետևում թողնելով Մադոննային, ով վաստակել է 58 մլն դոլար: