Ժառանգությունն ակտիվանում է

Ժառանգությունն ակտիվանում է
Անցյալ շաբաթվա վերջին կայացել է "Ժառանգության" նորընտիր վարչության հանդիպումը կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ: Հանդիպումը տեւել է մոտ 5 ժամ: Մեր ունեցած տեղեկություններով՝ քննարկվել են համագումարի ընթացքում հնչած բոլոր հարցերը: Որոշվել է, որ առաջիկայում "Ժառանգությունը" վերաբացելու է մարզերում ունեցած գրասենյակները, իսկ որոշ տեղերում հիմնելու է նորերը: Այնպես որ, առաջիկայում "Ժառանգությունը" կուսակցական գրասենյակներ է ունենալու բոլոր մարզերում: