Հայաստանում հիմնական խափանման միջոցը կալանքն է

Հայաստանում հիմնական խափանման միջոցը կալանքն է
Շուրջ 850 մարդով ավելացել է կալանավորների թիվը: "Եթե հաշվի առնենք, որ "Նուբարաշենը" Հայաստանի ամենամեծ բանտն է, ապա մեկ "Նուբարաշենով"",-ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտից Արման Դանիելյանը: 2009 թ. հայտարարված համաներումից ուղիղ 6 ամիս անց  կալանավայրերում իրավիճակը հավասարվել էր նախքան համաներումը առկա վիճակին: Կալանավայրերի բեռնվածության 2 հիմնական  պատճառները` խափանման միջոցների ընտրության հարցում կալանքին նախապատվություն տալը եւ վաղաժամկետ ազատման հանձնաժողովի ու քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի մերժումները նոր չեն, բայց նախորդ տարիների համեմատ մերժումներն ավելացել են: 2007-ին 2239 դիմումից դրական պատասխան են ստացել 501-ը, 2009-ին 5 հազարից ավելի դիմումատուից ազատվել է 1070-ը: