Մետեորիտներն անվերջ "ռմբահարում են" բոսնիացու տունը

Մետեորիտներն անվերջ "ռմբահարում են" բոսնիացու տունը
Բոսնիայի բնակիչ Ռադիվոե Լայնիչի տան վրա մետեորիտները սկսել են թափվել 2007 թվականից: Այդ ժամանակից ի վեր երկնային մարմինները վեց անգամ հարձակում են գործել բոսնիացու տան վրա: Ինքը Լայիչը ենթադրում է, որ դրանում մեղավոր են այլմոլորակայինները, հաղոդում է ինտերնետային Сегодня-News պարբերականը:



Բոսնիացին իր տան վրա ընկած մարմինները տրամադրել է Բելգրադի համալսարանին: Փորձաքննությունը հաստատել է, որ դրանք բոլորը մետեորիտներ են: Այս պահին գիտնականները փորձում են պարզել երկնային մարմինների նման սկզբունքայնության պատճառը:



Մետեորիտներից մեկը Լայիչը վաճառել է Նիդերլանդների մի համալսարանի, իսկ ստացված գումարով ամրացրել է տանիքը պողպատե սյուներով: Ներկայումս նա մտադրված է վերջին տարիների ընթացքում իր տան վրա ընկած երնային "ռումբերի" ցուցահանդես կազմակերպել: