ԱՄՆ դեսպանը ուրանից բան չի հասկանում

ԱՄՆ դեսպանը ուրանից բան չի հասկանում
"Ես ինքս փորձագետ չեմ, որ ասեմ, թե Սյունիքում ինչպես է իրականացվելու ուրանի հանքերի հետազոտումը, բայց կարծում եմ, որ պետք է բոլոր փաստերը հավաքել, գնահատել ու գալ ընդհանուր եզրակացության",-լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ Կապանում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Դեսպանը եղել է Մեղրիում ու Ագարակում, հետեւել Ագարակի մաքսակետում Միացյալ Նահանգների կառավարության 400 հազար ԱՄՆ դոլար ներդրումների իրագործմանը։ "Անվտանգ սահման ունենալը կարեւոր է",-ասել է դեսպանը։