Տեր-Պետրոսյանը չսիրեց Ռուբինյանին

Տեր-Պետրոսյանը չսիրեց Ռուբինյանին
ՀՀՇ-ից եւ ՀԱԿ-ից հեռացած Կարապետ Ռուբինյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները, մեր տեղեկություններով, սառել են այն բանից հետո, երբ տերպետրոսյանական "հուժկու դադարներից" դժգոհող Կարապետ Ռուբինյանը ցուցադրաբար հեռացել է հանրահավաքից՝ լսելով ՀԱԿ առաջնորդի հայտնի օրինակը Եղիազար Այնթապեցու մասին, ապա նույն օրը հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի մոտ՝ "Կենտրոնի" "Ուրվագիծ" հաղորդմանը բարձրաձայնել է իր դժգոհությունները: Նաեւ Կարապետ Ռուբինյանը "հրաժեշտի նամակում" մատնանշած իր մտահոգությունները վերջին շրջանում բարձրաձայնել է "Ֆեյսբուք"-ում, որտեղ "կեցցես", "ապրես" կամ այլ ռեպլիկներով արձագանքել է արձակագիր Մարինե Պետրոսյանի՝ ՀԱԿ-ին ուղղված քննադատական դիտարկումներին: