ՀՀՇ նախկին խոսնակը ամոթանք է տվել ԶԼՄ-ներին

ՀՀՇ նախկին խոսնակը ամոթանք է տվել ԶԼՄ-ներին
ՀՀՇ երիտասարդական միության նախագահ, լրատվականի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը նախօրեին վար էր դրել իր պարտավորությունները, հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել է լրատվամիջոցներին՝ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին վարկաբեկելու մեջ: Նա գրել է. "Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն իմ եւ շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային եւ շիտակ քաղաքական գործիչներից են": Ապա կոչ է արել մամուլի միջոցներին "չդառնալ անհասկանալի նպատակներ հետապնդող մարդկանց խաղալիքը", եւ վստահություն է հայտնել, որ "ամենամոտ ապագայում քաղաքական ասպարեզից դուրս կմնան նրանք, ովքեր իրենց պայքարի զինանոցում օգտագործում են սուտը, կեղծիքը եւ  բանսարկությունը":