Ռոբը էլ չի գալիս

Ռոբը էլ չի գալիս
Ըստ լուրերի, ներկայումս տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի հաշտեցման գործընթաց: Լավատեղյակ աղբյուրներից մեկի կարծիքով՝ այս հակամարտությունն ի սկզբանե էլ նախագահականի պրոյեկտն էր, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհներին վախեցնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձով: Այս նպատակի համար շրջանառության մեջ էր դրվում ինչպես "հեսա Ռոբը գալիս ա"-ն, այնպես էլ նախագահականից ուտեչկաներ էին կազմակերպվում հատուկ ընդդիմադիր թերթերի համար: