Արամ Մանուկյանը վաղո՞ւց էր նախագահ

Արամ Մանուկյանը վաղո՞ւց էր նախագահ
Վերջին օրերին ընթանցող այն քննարկումների ֆոնին, թե ՀՀՇ համագումարում տեղի ունեցած "ոչ ժողովրդավարական ընտրությունների” արդյունքում ձևավորվեց Տեր-Պետրոսյանի կողմից նշանակովի վարչություն, ավելի հետաքրքիր է դառնում մեկ այլ իրադարձություն: Ավելի քան մեկ ամիս առաջ մեր լրագրողներից մեկը պատմում էր հհշին մոտ կանգնած աղբյուրներից լսած մի լուր, որի համաձայն ՀՀՇ վարչության ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը սկսել է իրեն շատ տարօրինակ պահել: Մասնավորապես նա շրջելիս է եղել ՀՀՇ շենքում և տիրոջ իրավունքով աչքի անցկացնելով այն` “այ էս սենյակում կարելի է այսպիսի բան անել”, “այս բանը կարելի է այստեղից հանել” ու նման այլ արտահայտություններ  արել: Իհարկե սա կարող է պարզ զուգադիպություն լինել և ոչ մի կապ չունենալ նրա հետ, որ Արամ Մանուկյանը մեկ ամիս անց, լինելով ՀՀՇ վարչության նախագահի միակ թեկնածուն, այս պահին կուսակցության ֆորմալ ղեկավարն է արդեն: Բայց իրողությունն ինքնին արդեն հետաքրքիր է: