Համլկենք միասին

Համլկենք միասին
"Միասին" շարժումը երեկ երանության մեջ էր. Սերժ Սարգսյանն անձամբ գնացել էր նրանց 2010 թ. ֆորումի փակման արարողությանը մասնակցելու: Հյուրերի ցանկում էին նաեւ "Արի տուն" ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայերը: Վերջիններս  մինչեւ ուշ գիշեր մնացել են Սեւանի ափին ու մի լավ զվարճացել: Այսօր էլ իշխանական երիտասարդների ժամանցը ողջունելու են գնում արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարները: "Միասինի" առաջնորդ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս ընթացքում հյուրընկալել են բազում պաշտոնյաների: Նա հատկապես հպարտությամբ ընդգծեց, որ նրանց թվում է եղել նաեւ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը: