Կրթության նախարարությունում փոփոխություններ են սպասվում

Կրթության նախարարությունում փոփոխություններ են սպասվում
Առաջիկայում աշխատանքից կազատվի ՀՀ կրթության եւ  գիտության նախարարության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Պաշտոնանկության պատճառը տարիքային կենսաթոշակի անցնելն է: Չի բացառվում, սակայն, որ Նուրիջան Մանուկյանը հեռանում է այս աշխատանքից հատուկ դպրոցներում տիրող անօրինականությունների, անառողջ մթնոլորտի եւ բազմաթիվ բացահայտված խախտումների պատճառով: Ի դեպ, այս պաշտոնյան հատուկ կրթության բաժնի վերջին պետն էր: Նախարարությունում շուտով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց արդյունքում այդ բաժինն ընդհանրապես վերանալու է: Միաժամանակ,  ստեղծվելու են երկու նոր ստորաբաժանումներ` նախադպրոցական եւ միջնակարգ կրթության եւ առանձին վերլուծության ու քաղաքականության մշակման բաժիններ: