Մինչև սեպտեմբեր լուռ է մնալու

Մինչև սեպտեմբեր լուռ է մնալու
Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեր թղթակցին ասել է, որ մինչեւ սեպտեմբեր չի ուզում հարցազրույց տալ: Հնարավո՞ր է Ձեր աղջկա հարսանիքի հարցերով եք զբաղված, որ չեք ուզում հարցազրույց տալ` հարցրել է լրագրողը, Մանուկյանը պատասխանել է. "Չէ, էդ կապ չունի դրա հետ: Ի՞նչ կապ ունի՝ աղջիկս ամուսնանում ա, թե չէ": "Արդյոք Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ եք հարսանիքի" հարցին ի պատասխան Մանուկյանը հայտարարել է, թե անձնական որեւէ հարցի չի պատասխանելու, բացառվում է, որ որեւիցե բան հարսանիքի մասին ասի": Նշենք, որ  վերջերս մոդայիկ է դարձել հարսանիքները քաղաքական թատերաբեմի վերածելը: Պարոն Մանուկյանի փեսան դաշնակցականների ընտանիքից է՝ Իրանից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված Վազրիկ Պետրոսյանի եւ Ռուբինա Ղազարյանի որդին, մասնագիտությամբ ճարտարապետ, "Կինոմոսկվայի" ամառային դահլիճի համար պայքարի առաջամարտիկ Սահրադ Պետրոսյանը: