Հովիկ Աբրահամյանին սկսել են նեղել

Հովիկ Աբրահամյանին սկսել են նեղել
Մոտ 10 օր է՝ պետեկամուտների կոմիտեի տեսուչները մտել են Արտաշատում Հովիկ Աբրահամյանին, նրա եղբորը եւ մերձավոր շրջապատին պատկանող կազմակերպություններ եւ տոտալ ստուգումներ են իրականացնում: Ըստ որոշ լուրերի, նման հրահանգ է իջեցվել անմիջականորեն նախագահականից: Այստեղ որոշել են ԱԺ նախագահին իր տեղը ցույց տալ: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ հարկայինը հստակ հրահանգ է ստացել բոլոր խոշոր օլիգարխներին, չնչին բացառություններով, բերել հարկային դաշտ: Դա վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններին: Եւ Արտաշատում ընթացող ստուգումները հենց այս կոնտեքստում են. բոլորը պետք է հարկվեն, այդ թվում նաեւ ԱԺ նախագահը: