Եթե այն ժամանակ հետամուտ լինեի՜նք...

Եթե այն ժամանակ հետամուտ լինեի՜նք...
"Հրապարակի" նախորդ համարի խմբագրականը տրամադրեց, որ անդրադառնամ այս խնդրին եւ ես էլ իմ հերթին  խնդրեմ, աղաչեմ-պաղատեմ մեր ղեկավարությանը` օգտվեք միջազգային քաղաքական կյանքում տեղի ունեցող երեւույթներից, օգտվեք Կոսովոյի նախադեպից եւ, ամենակարեւորը, խուսափեք մեր երկրի նախորդ ղեկավարների թույլ տված սխալներից: Բերեմ մեկ օրինակ, երբ  բաց թողնվեց առիթը` ամրապնդելու այն հաջողությունը, որ այլեւ ձեւակերպված էր Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի կազմում լինելու փաստը:



Ահավասիկ:



1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի  եւ կազմբյուրոյի համատեղ նիստում որոշվում է Ադրհեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին հանձնարարել հեղկոմի անունից  հռչակագիր կազմել  ու մատնանշել,  որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի  միջեւ վերանում են բոլոր տարածքային վեճերը: Որոշման մեջ ասված է. "Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությունը, ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանը Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը: Այսօրվանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերջացած: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական  Հանրապետության մասը":



Ահա այսպիսի բաներ:



Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ