Աֆղանստանում մատուռ կօրհնվի

Աֆղանստանում մատուռ կօրհնվի
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:



Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:



Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները: