"Երկիր"-ը չի վերաբացվելու

"Երկիր"-ը չի վերաբացվելու
ՀՅԴ "Երկիր" պաշտոնաթերթի փակմանը "Հրապարակն" արդեն անդրադարձել է. այն ֆինանսավորող ՀՅԴ իրանական թեւը դժգոհ է թերթի ոչ մրցունակությունից: Մեզ հասած տեղեկություններով՝ թերթի ֆինանսավորողները դժգոհել են հատկապես նրանից, որ, չնայած բավական մեծ խմբագրակազմին՝ մոտ 15 լրագրող, թերթում շատ են եղել "դրսից" հոնորարային նյութերը: Իսկ չգործող լրագրողների թվում շատ են եղել  Բյուրոյի եւ ԳՄ-ի մտերիմներն ու ազգականները: Մեր աղբյուրներն արդեն հաղորդել էին, որ, չնայած թերթը վերաբացելու խոստումներին, առաջիկա մոտ 6 ամիսներին "Երկիր"-ի վերատպման մասին խոսք չի կարող լինել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թերթի մի քանի լրագրողների Դաշնակցությունում այլ աշխատանքներ են խոստացել: