Արմավիրի գյուղապետին պայթեցրել են

Արմավիրի գյուղապետին պայթեցրել են
Շաբաթ օրը արտառոց դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Գիշերը գյուղացիների միջեւ ռազբորկա է եղել 150 հազար դրամի համար, որի արդյունքում գյուղի բնակիչ Էդիկ Սադոյանը, որը գյուղում հայտնի է որպես Սարդարի Էդո, նռնակ է պայթեցրել: Պարզվում է՝ նրա տղան 150 հազար դրամ պարտք է վերցրել գյուղացիներից: Երբ վերջիններս պահանջել են պարտքը՝ խոսակցությունը վերաճել է լեզվակռվի: Ընդ որում՝ դա եղել է գիշերվա 2:30-ին: Արմավիրի գյուղապետ, 43-ամյա Ռաֆիկ Մարգարյանը միջամտել է, որից հետո Էդիկ Սադոյանը, որը, մեզ հասած տեղեկություններով, նաեւ հարբած է եղել, բարկացած գնացել, տնից նռնակ է բերել ու տեղում պայթեցրել է: Արդյունքում ինքը՝ Էդիկ Սադոյանը, տեղում մահացել է, իսկ գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն ու վեճի երկու մասնակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: