ՀԱԿ-ը քննարկելու է հանրահավաքների վերսկսումը

ՀԱԿ-ը քննարկելու է հանրահավաքների վերսկսումը
Այսօր  տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստը, որը, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքով, նվիրված է լինելու Հայաստանում քաղաքական իրավիճակին, Կոնգրեսի անելիքներին եւ   հանրահավաքները վերսկսելու հարցին: Քաղխորհրդի նիստը վարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նախապես տարածված լուրերի, ՀԱԿ-ը որոշել է վերսկսել հանրահավաքային պայքարը: Ոմանք սա դիտարկում են Կարապետ Ռուբինյանի հայտնի նամակի կոնտեքստում: Վերջինս մեղադրել էր ընդդիմությանը պասիվության մեջ: