Միասեռականնե՞ր, թե՞ նախկին մուրացկաններ

Միասեռականնե՞ր, թե՞ նախկին մուրացկաններ
Երեւանցի մանուկների սիրելի զբոսավայրերից է Կիրովի այգին՝ կարուսելներով, խաղահրապարակներով, ատրակցիոնով, մանկական սրճարանով: Սա նաեւ երեւանցի միասեռականների սիրելի զբոսավայրն է: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ բազմաթիվ փորձեր են եղել նրանց այնտեղից հեռացնելու, քանի որ կանացի հագուստով պճնված տղաների խայտաբղետ հարեւանությունը ոչ երեխաներին, ոչ նրանց ծնողներին հաճելի չէ: Հատկապես ամռանը, երբ շոգ է, եւ երեխաների հետ զբոսանքը երկարում է մինչեւ միասեռականների զբոսաժամը:



Բայց բոլոր փորձերը դատապարտված են: Նույնիսկ տեղեկություն կա, թե միասեռականների վտարումը Կիրովի այգու շրջակայքից կասեցրել է մի բարձրաստիճան պաշտոնյա: Սա կարող է նշանակել, որ "երկնագույնները" "հզոր եղբայրություն" ունեն վերեւներում, կամ էլ վերեւներն արգելել են նեղացնել  միասեռականներին, հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցելու պահանջները, ինչը ծայրահեղություն է: Անգամ ամենաազատ եվրոպական երկրներում՝ Հոլանդիայում եւ Ֆրանսիայում, միասեռականները հեռու են մնում մանկական այգիներից, եւ նրանց հավաքատեղիներում կարուսելներ եւ ճոճանակներ չեն տեղադրում: Ի դեպ, այլասերված տղամարդկանց գիշերային ժամանցն ապահովող տղաների շրջանում քիչ չեն նախկին մուրացկանները:



Բանն այն է, որ անցորդների գութը շարժելու որոշակի տարիք կա, որից հետո անչափահաս մուրացկաններին, հատկապես արական սեռի, դադարում են ողորմություն տալ: 12-13 տարեկանից հետո անչափահաս մուրացկաններն անցնում են այլ բիզնեսի՝ գիշերային զվարճանքներ պարգեւելով հարուստ տղամարդկանց: Միջին գինը 20 հազար դրամ է: Եվրոպական երկրներում լայնորեն տարածված այս երեւույթը վաղուց վերահսկվում է ոստիկանների կողմից: Մեզանում սա փակ թեմա է, եւ այն բարձրացնողը կարող է մեղադրվել հոմոֆոբիայի եւ եվրոպական չափանիշները խախտելու մեջ: