Հալյուցինացիաներ

Հալյուցինացիաներ
"Ես մեկնաբանություն չունեմ",- երեկ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ի պատասխան "Հրապարակի" այն հարցադրմանը, թե Կարապետ Ռուբինյանի հայցած ներողամտությունն ընդունե՞լ է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է հանրապետական պատգամավորների հայտարարություններին, ապա Արման Մուսինյանն այս դեպքում մեկնաբանություններ ունի: "Վերջին շրջանում հանրապետականների մոտ նկատվում են հալյուցինացիաներ": Տվյալ գնահատականը տրված էր Սամվել Նիկոյանին, որը հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում իր վարքագծով ցույց է տալիս, որ ուզում է անցել թոշակի: