Արտառոց չէ

Արտառոց չէ
Panorama.am լրատվական կայքի տեղեկացմամբ՝ գազի սակագնի բարձրացման դեմ ՀԱԿ նախաձեռնած հայցադիմումի տակ ստորագրած 7 հազար 230 քաղաքացիների մեջ կան նաեւ մահացածներ: ՀՀ վարչական դատարանն անգամ հարցում է արել անձնագրային վարչություն եւ այնտեղից պատասխան ստացել, որ հայցվորներից երկուսը վաղուց մահացել են: ՀԱԿ փաստաբան Վահե Հովսեփյանը մեկնաբանել է, թե զարմանալի ոչինչ այդտեղ չկա, որովհետեւ հայցի տակ ստորագրել են ժառանգները, բայց որպես գազի բաժանորդ գրանցված են եղել մահացած քաղաքացիները: Այսինքն անվանափոխություն տեղի չի ունեցել: Հավելենք, որ վարչական դատարանն օրերս մերժել է ՀԾԿՀ-ի որոշումը վիճարկելու քաղաքացիների կոլեկտիվ հայցը: