Բանակով զբաղվիր, բանակով

Բանակով զբաղվիր, բանակով
Ինչով ասես չի զբաղվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Ռուսաստանի դաշնային ծառայության պատվիրակությանն է ընդունում, մեդալ է հիմնում եւ մեդալ շնորհում, այցելում է "եղբայրական" Իրան ու Աֆղանստան, հարցազրույցներ է տալիս ու շշպռում մեր թշնամիներին: Իսկ թե ով պետք է զբաղվի բանակով, հայտնի չէ: Երեկ Չինարի գյուղի զորամասում երիտասարդ տղան՝ 1979թ. ծնված Արտակ Նազարյանը, ինքնասպան է եղել իրեն ամրակցված հրազենից: