
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապներ: Այսուհետ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող սևաթույր կարապների հմայքով: Լողալուց հոգնած կարապների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները: Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից:
Երևանի քաղաքապետարան
Կարծիքներ