Էլի միջադեպ, էլի զոհեր

Էլի միջադեպ, էլի զոհեր
Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:



tert.am