Կարապ լինի` սեւ լինի

Կարապ լինի` սեւ լինի
Կարապի լճի նկատմամբ սեր մեկ էլ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ուներ: Բայց նախկին բոլոր փորձերը՝ կարապներ պահել Կարապի լճում, ձախողվել են: Տեսնենք այս մի փորձն ինչպես կստացվի: Ի դեպ, սեւաթույր կարապներն այստեղ են տեղափոխվել կենդանաբանական այգուց եւ նրանց խնամքով զբաղվելու են կենդանաբանական այգու մասնագետները: Նրանք խնդրում են այցելուներին՝ կարապներին չվնասելու նպատակով չկերակրել: