Շարքային Կարո Այվազյան. մի մարդասպանի ու ինքնասպանի պատմություն

Շարքային Կարո Այվազյան. մի մարդասպանի ու ինքնասպանի պատմություն
Երեւանցի Կարո Այվազյանը հայր չուներ: 3 տարեկանից միայնակ մոր` Մարո Միքայելյանի հետ տուրիստական վիզայով տեղափոխվում է ԱՄՆ` այլեւս չվերադառնալու մտադրությամբ: 13 տարեկանում տղան բանտ է ընկնում, ու էլ բերդերից դուրս չի գալիս, մինչեւ 2009 թվականը: Մայիսին խաթարված առողջությամբ եւ վատ հայերենով արտաքսվում է Հայաստան: Նրա 70 տարեկան պապը խնդրում է Արաբկիրի զինվորական կոմիսարիատի Զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին, որ թոռանն ազատի բանակից անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով, կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտ զորամաս: Ծերուկից  այդ ծառայության համար 4000 դոլար են ուզում, որը թոշակառուն, բնականաբար, չի ունենում: