Պարսիկներին գայթակղել են բնորդները

Պարսիկներին գայթակղել են բնորդները
Իրանցի դիմորդները ոչ միայն բժշկական համալսարանով են հետաքրքրված, այլեւ մեծ հոսքեր կան գեղարվեստի ակադեմիա: Ըստ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի,  պարսիկ ուսանողները նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ հնարավորություն ունեն բնորդներով աշխատել, ինչը չի թույլատրվում իրենց երկրում: “Բացի նրանից, որ մեր կրթությունը որակյալ է, պարսիկները իրենց երկրում պրոբլեմ ունեն կերպարվեստի բնագավառում, օրինակ, բնորդներ չեն օգտագործում, իսկ առանց բնորդի նկարիչը չի կարող նկարիչ դառնալ”:



Սակայն, Իսաբեկյանի հավաստմամբ, այլ պատճառներ էլ կան: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նույնպես սփյուռքահայերի ու արտասահմանցի ուսանողների հետաքրքրության ծիրում է, Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի հավաստմամբ՝ դարձյալ կրթական բարձր որակն է պատճառը: Նա, անդրադառնալով դիմորդների նախասիրություններին, ասաց, որ հետաքրքրությունն աճել է դուդուկի ու փողային գործիքների նկատմամբ, քանի որ նրանք սովորելուց հետո հնարավորություն ունեն օրկեստրներում աշխատել, իսկ դաշնամուրի բաժնում, հակառակը՝ դիմորդների քանակը նվազել է, ինչի պատճառը երաժշտական դպրոցների  կրճատումն է. նախկին 250 դպրոցի փոխարեն մնացել է հարյուրը: