Ամեն ինչ անում են, որ հասցնեն

Ամեն ինչ անում են, որ հասցնեն
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում Ազգային ժողովի դահլիճի վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ, արդեն ավարտում են դահլիճի առաստաղը, լրագրողների ու հյուրերի համար նախատեսված օթյակները եւ անցնում են դահլիճի մետաղական կոնստրուկցիաների տեղադրմանը: “Ամեն ինչ անում ենք, որպեսզի սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկը տրվի այս դահլիճում”,-ասաց Գեղամ Ղարիբջանյանը: