Դասընթաց ձախերի համար

Դասընթաց ձախերի համար
- Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես:



- Ես ձախ եմ:



- Ինչ հետաքրքիր ա: Իսկ ո՞ր կուսակցությանն ես համակրում:



- Ես ՀԱԿ-ի համակիր եմ:



Այ քեզ բան, ես գիտեի` ձախը կապիտալիստների դեմ ա, իսկ մեր նկարիչը, ժամանակակից արվեստագետը բուրժուադեմոկրատական հեղափոխություն հայտարարող, օլիգարխների մի թեւի աջակցությունը վայելող Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն ա ու համ էլ ձախ: Վատ չի:



Դե պրադվինուտի հայ մտավորականները լավ գիտեն, որ իրան հարգող ամեն արեւմտյան մտավորական, արվեստագետ պիտի ձախ լինի, իսկ իրանք էլ շատ են ուզում նույնանան, նմանվեն Արեւմուտքի առաջադեմ մտավորականներին, ու ըհը, պազիցիրըված են լինում որպես ձախ: Իսկ ՀԱԿ-ից էլ են, ավելի շուտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտում են,  որովհետեւ իմացել են, որ Արեւմուտքի մտավորականի համար ազգային գաղափարը գեղացիություն ա, իսկ Լեւոնն էլ Ղարաբաղը, ազգային հարցը փակում ա: Ուրեմն, պրադվինուտի հայ մտավորականի համար մտածելը ավելորդ զբաղմունք ա, ասում ես` ձախ եմ, զզվում ես ազգային ամեն ինչից, դառնում լեւոնական ու զիլ մտավորական ես:



Էս ինչի՞ հիմա հիշեցի: ՀՀՇ-ի համագումարին Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը, թե ինչ Թուրքիան ասում ա, պետք ա անել, այսինքն` Ղարաբաղը զիջել Ադրբեջանին, մեծ ոգեւորությամբ ընդունեցին հայ ձախերը` հեսա ազգային հարցերից պրծնենք, նորմալ եվրոպացի դառնանք:



Ուրեմն հիմա մեջբերում անեմ Մայքլ Հարդի ու Անտոնիո  Նեգրիի "Կայսրություն" գրքից.



"Հայտնվելով տիրապետող խմբերի ձեռքերում՝ ազգ հասկացությունը սատարում է լճացմանը, վերարտադրմանը, իսկ ճնշված խմբերի ձեռքերում այն փոփոխությունների ու հեղափոխության զենք է։ Ազգի գաղափարը առաջադիմությանն է ծառայում այնքանով, ինչքանով այն հանդես է գալիս պաշտպանության գծում՝ ընդդեմ ավելի հզոր ազգի տիրապետության եւ արտաքին տնտեսական, քաղաքական եւ գաղափարական ուժերի։ Ճնշված ազգերի ինքնորոշման իրավունքն իրականում դառնում է անջատվելու իրավունք, դուրս գալու մղում իշխող տերությունների հսկողությունից":



Ժամանակակից աշխարհի ձախ հեղինակություն Նեգրիի էս տողերը նրանց համար են, ովքեր հանդես են գալիս ձախ դիրքերից ու առավոտից իրիկուն ազգային գաղափարների դեմ են խոսում, հայ ազատագրական երգերից խորշում, ցեղասպանությունը խանգարող բան համարում, որ ասեն, թե ինչ լավ թուրք ընկերներ ունեն, հետն էլ Ղարաբաղի ինքնորոշման համար Հայաստանի պայքարը էլի որպես նացիոնալիզմ արհամարհում ու Ղարաբաղը տեսնում են Ադրբեջանի սահմանների մեջ ու պաշտում իրանց գուրու, աջ, բուրժուազիայի անունից խոսող ԼՏՊ-ին:



Վահան ԻՇԽԱՆՅԱՆ