Գնային բեսպրեդել

Գնային բեսպրեդել
Այս տարի Երեւան-Մինվոդի չվերթը սպասարկում է ոչ թե "Արմավիա" ընկերությունը, ինչպես նախկինում էր, այլ ՌԴ Ստավրոպոլի մարզում գրանցված "Կավմինվոդիավիան": Ընկերությունների փոխադարձ պայմանավորվածությամբ "Արմավիան" ինքնաթիռում մի քանի տեղերի վաճառքի իրավունք ունի միայն: Փոփոխության հետեւանքով թռիչքը երկարել է կես ժամով, քանի որ ավիաուղին անցնում է Վրաստանի վրայով, ոչ թե Թուրքիայի, ինչպես նախկինում էր: Սա միակ վնասը չէ, որ ուղեւորները կրել են այս փոփոխության արդյունքում: Բարձրացել են նաեւ տոմսերի գները, ինչը քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել: 1 ժամ 15 րոպե տեւողության Երեւան-Մինվոդի չվերթի մեկ տոմսն այս օրերին արժե 110-135 հազար դրամ: Նույն գնին է կրկնակի երկար մոսկովյան թռիչքը: Դժգոհ ու վրդովված են նաեւ Սոչի մեկնողները: Օգտվելով առիթից, "Արմավիան" 100 հազարից բարձր գին է սահմանել նաեւ Երեւան-Սոչի թռիչքի համար: Մինվոդիի եւ Սոչիի տոմսերը վաճառող "Ավիատրանս" եւ "Աստղաձոր" ընկերությունները չունեն այս գնային բեսպրեդելի բացատրությունը եւ խորհուրդ են տալիս դիմել "Արմավիային", որի օպերատորներն այս օրերին նախընտրում են ուղղակի չմոտենալ զանգերից պայթող հեռախոսներին: