Հուլիսի 16-ին էլ ենք բանակում զոհ ունեցել

Հուլիսի 16-ին էլ ենք բանակում զոհ ունեցել
Հուլիսի 16-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել եւս մեկ դեպք մահվան ելքով, որի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Սպանվել է սերժանտ, մեկ տարվա զինծառայող 22-ամյա Արման Ավագյանը: Նրա ծնողները պնդում են, որ սպանության հեղինակը Արմանի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահե Հովնիկյանն է: Մեր թղթակիցը տեղեկատվություն ճշտելու նպատակով կապվել է Պաշտպանության նախարարության լրատվության ծառայությանը, սակայն որեւէ հոդաբաշխ բացատրություն չի ստացել, ինչն առնվազն տարօրինակ է Պնախարար Սեյրան Օհանյանի` “եկեք համագործակցենք” կոչի ֆոնին: