Սյունիքում շարունակում են պայքարել ուրանի հանքերի դեմ

Սյունիքում շարունակում են պայքարել ուրանի հանքերի դեմ




Սյունիքի մարզում շարունակվում է ուրանի հանքերի շահագործման դեմ ստորագրահավաքը: Ըստ "Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի" գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի, մինչ օրս ստորագրահավաքին մասնակցած 10 հազար  բնակիչների  99 տոկոսից ավելին դեմ է հանքերի շահագործմանը: Ստորագրահավաքը շարունակվում է: Հասարակական կազմակերպությունները նաեւ հետեւում են Լեռնաձորի մերձակայքում իրականացվող աշխատանքներին: "Ազատամարտ" կոմիտեի նախագահ  Խորեն Հարությունյանի խոսքով, "Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն" ՓԲԸ-ն արդեն սկսել է փորման աշխատանքները: Օրերս ՀԿ-ների ներկայացուցիչները Լեռնաձորում էին, սակայն չհանդիպեցին աշխատակիցներին: Գյուղացիների պատմելով, փորել են ու գնացել, աշխատանքները կսկսեն օգոստոսի 10-ից հետո: Լեռնաձոր համայնքի ավագանին էլ պատրաստվում է առաջիկա նիստում որոշում ընդունել: Ավագանին կառավարությանն առաջարկելու է փոխել ուրանի հանքավայրերի շահագործման  որոշումը: Հիշեցնենք, որ վերջերս Սյունիք այցելած ԱՄՆ դեպանն էլ է հետաքրքրվել հանքերի շահագործման դեմ ակցիայով, բայց, չգիտես ինչու, չի հանդիպել վերոնշյալ երկու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: