Պատգամավորի վրա Յակուտիայից տղա են բերել

Պատգամավորի վրա Յակուտիայից տղա են բերել
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նույն մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր, "Մաքս գրուպի" նախագահ Խաչիկ Մանուկյանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն լավանում: Օրերս Հայաստան է ժամանել Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, որը Արագածոտնի մարզպետի եղբայրն է: Սակայն Ռուսաստանից տղա բերելու ավանդույթն այս անգամ կարծես թե խախտվել է, քանի որ բարձրաստիճան հյուրը եկել է խաղաղարար առաքելությամբ` հաշտեցնել երկու ՀՀԿ-ականներին: Հիշեցնենք, որ նրանց միջեւ թշնամանքի կիզակետը Աշտարակի ձորում ծագած ընդհարումն էր մեկ տարի առաջ, որի ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, անգամ կրակոցներ էին հնչել: Այս դեպքերից հետո նույնիսկ լուրեր էին պտտվում, թե Արագածոտնում ՀՀԿ-ականները բաժանվեցին երկու ճամբարների: