ՀԱԿ-ը տեղի տվեց. հանրահավաքները սկսվում են

ՀԱԿ-ը տեղի տվեց. հանրահավաքները սկսվում են
Հայ ազգային կոնգրեսը, տեղի տալով այն դժգոհություններին, որ ակտիվ քաղաքական պայքար չի տանում, որոշել է վերսկսել հանրահավաքային շարժումը: Սեպտեմբերի 17-ը լինելու է այդ պայքարի սկիզբը: Որոշում է կայացվել սեպտեմբերի 17-ից հետո յուրաքանչյուր ուրբաթ օր հանրահավաքներ հրավիրել: Թեեւ Կոնգրեսում լավ չեն պատկերացնում, թե ինչքան մարդ կկարողանան հանել փողոց, եւ համոզված են, որ մեծ թվով մարդ հավաքելը բարդ է լինելու, սակայն հանրահավաքներ չանելն էլ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ՝ մարդիկ վերջնականապես կհիասթափվեն եւ կգնան այն ուժի ետեւից, որը ռիսկ կանի փողոց դուրս գալ: Այս առումով ՀԱԿ-ի ակտիվիստներին լուրջ աշխատանք է սպասվում: