Բերդի տարածաշրջանը դատարկվում է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության ներկայացրած տվյալների համաձայն` 2010թ. հունվար-հունիս ամիսներին մարզում գրանցվել են 784 ծնունդ եւ 771 մահ, բնական աճը կազմել է +13: Բացասական ցուցանիշ է գրանցվել մեխանիկական շարժի արդյունքում` -24: Այսպես, նույն ժամանակահատվածում մարզ եկողների թիվը եղել է 309, մեկնողներինը՝ 24-ով ավելի շատ (333): Բնական եւ մեխանիկական շարժերի արդյունքում մարզում բնակչության թիվը նվազել է 11 մարդով: Հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում է 134 հազար 708 մարդ: Ամենամեծ ժողովրդագրական աճը, ինչպես վերջին մի քանի կիսամյակներում, ունեցել է Իջեւանի տարածաշրջանը` +89: Դա հիմնականում կապված է ծնելիության աճի հետ: Բնականաբար, մարզկենտրոնում որոշակի շարժ միշտ էլ եղել է: Բնակչության թվի նվազման տեմպը շարունակվում է Բերդի տարածաշրջանում: Այստեղ գրանցվել է ամենավատ ցուցանիշը: Տարածաշրջանում բնական շարժը -81 է, մեխանիկականը` -31: Փաստորեն, Բերդի տարածաշրջանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի է ունեցել բնակչության թվի նվազում 112 մարդով:
Գ.Ա.
Գ.Ա.
Կարծիքներ