Արցախը պատրաստվում է խաղաղ թռիչքների
ԼՂՀ կառավարության վերջերս տեղի ունեցած նիստի ամենակարեւոր օրակարգային հարցը վերաբերում էր տեղի նորաստեղծ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ Կառավարության որոշմամբ ստեղծվել է "ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ" պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Էլ ի՞նչ քաղավիացիա, եթե չունի օդանավակայան։ Եվ ԼՂՀ կառավարությունը մի այլ որոշմամբ ստեղծել է "Ստեփանակերտի օդանավակայան" ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է նույն քաղաքացիական ավիացիայի վարչությանը:
Հետաքրքիրն այն է, որ մինչ Ստեփանակերտը որոշում է քաղավիացիայով խաղաղ թռիչքներ իրականացնել, Ադրբեջանը ՀՀ-ի ռազմավարական դաշնակցից ու բարեկամից պատրաստվում է հ-300 կԾձ-2 "Ֆավորիտ" զենիթահրթիռային համալիրներ գնել։ Առայժմ հայտնի չէ, թե Ստեփանակերտի օդանավակայանից երբ է իրականացվելու առաջին չվերթը։ Բացառված չէ, որ առաջիկա տարիներին ՀՀ նախագահն ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդ պարոնները Երեւանից Ստեփանակերտ են մեկնելու ինքնաթիռով (իհարկե, եթե այդ տարիներին Հայաստանում "կոտրած տաշտակը" մնա անփոփոխ, իսկ միջնորդներն էլ չվախենան Ադրբեջանի կողմից Ռուսաստանից ձեռք բերած հ-300 զենիթահրթիռային համալիրների "պաշտպանական գործողություններից")։
Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ստեփանակերտ
Կարծիքներ